Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Պասկալ Հունդտ. Լեռնային Ղարաբաղում իրավիճակը զգուշորեն լավատեսություն է առաջացնում

Պասկալ Հունդտ. Լեռնային Ղարաբաղում իրավիճակը զգուշորեն լավատեսություն է առաջացնում
18.12.2020 | 16:45

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը զգուշորեն լավատեսություն է առաջացնում՝ РИА Новости-ին հարցազրույցում հայտարարել է ճգնաժամային իրավիճակներում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) օպերատիվ գործունեության ղեկավար Պասկալ Հունդտը:

«Եթե իրավիճակը համեմատում ես պատերազմի կեսի հետ, իհարկե, բարելավվել է, քանի որ պատերազմն ավարտվել է: Ես զգույշ լավատեսություն կհայտնեի ապագայի վերաբերյալ: Դա ոչ միայն կախված է եղանակային պայմաններից, այլ նաև այն կողմերից, որոնք երաշխավորում են, որ հրադադարը շարունակվում է, և կա կայունություն», - ասել է նա: Ըստ նրա՝ կա աստիճանական «բարելավում, վստահության ամրապնդում»:

«Բայց դա չափազանց փխրուն է: Եթե խոսում ենք նրանց հետ, ում հարազատները տուժել են հակամարտության ընթացքում, ես վստահ չեմ, որ իրավիճակը բարելավվել է: Տառապանքները դեռ հսկայական են: Կարծում եմ, որ մենք կշարունակենք ուշադիր հետևել, թե ինչ է տեղի ունենում: Մարդիկ, ովքեր կարող են ասել՝ իրավիճակը բարելավվել է, թե ոչ, երկրի վրա մարդիկ են», - հավելել է նա:

Դիտվել է՝ 3455

Մեկնաբանություններ